ՏԿԵ նախարարը Ջերմուկ համայնքի աշխատակազմին է ներկայացրել ղեկավարի պաշտոնակատարին

ՏԿԵ նախարարը Ջերմուկ համայնքի աշխատակազմին է ներկայացրել ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ջերմուկ քաղաքում համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանին։

Նախարարը շնորհավորել է նորանշանակ քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավար Վարդան Հովհաննիսյանին իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների համար։
Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ կանի առավելագույնն այդ վստահությունն արդարացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում