Պռոշյան գյուղում 500 քմ խոտածածկույթ և 25 հակ անասնակեր է այրվել

Պռոշյան գյուղում 500 քմ խոտածածկույթ և 25 հակ անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 13։57-ին հրդեհ է բռնկվել  Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասերից մեկում այրվել են խոտածածկույթ (500 քմ) և անասնակեր (25 հակ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին, մարվել՝ 14։24-ին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում