Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 2-ին Հալաբյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և ձերբակալվել է 43-ամյա Էդուարդ Հ.-ն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տղամարդը ապրիլի 3-ից ՌԴ Ժելենովոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում