Ռուսաստանի ԱԳՆ-ից չեն հերքում Ղարաբաղում պատերազմող վարձկանների երկիր թափանցելու վտանգը
Ռուսաստանի ԱԳՆ-ից չեն հերքում Սիրիայից եւ Լիբիայից վարձկանների երկիր թափանցելու վտանգը, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող մարտերին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլոգ Սիրոմոլոտովը։
«Անկասկած, չի կարելի նման վտանգը հերքել»,- նշել է նա։ Սիրոմոլոտովի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում, կարեւոր է աշխատել քայլ առաջ։ «Ռուսական իրավապահ մարմինները իրավիճակին անչափ ուշադիր են հետեւում եւ ինչպես ասում են՝ «ձեռքը զարկերակի վրա են պահում»»,- ամփոփել է Սիրոմոլոտովը։
Կարծիքներ