Փլատակների ու պատժամիջոցների տակ. ինչպես է Սիրիան վերապրում հերթական ավերիչ հարվածը

Փլատակների ու պատժամիջոցների տակ. ինչպես է Սիրիան վերապրում հերթական ավերիչ հարվածը

Երկրաշարժի հետեւանքների պատճառով Սիրիան բախվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Երկիրը դրանց դեմ պայքարելու շատ ավելի քիչ հնարավորություններ ունի, քան Թուրքիան, որը նույնպես տուժել է տարերքի հարվածից։

Սիրիայի նորագույն պատմության վերջին իրադարձություններն իրար լրացնելով լրջորեն վտանգում են երկրի սոցիալ-տնտեսական կյանքը․ պատերազմը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, Արևմտյան պատժամիջոցները, COVID-19 համաճարակը։ Եղածին անցյալ շաբաթ գումարվեց Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը, որից տուժեց Արաբական Հանրապետության հյուսիսը՝ Հալեպը, Լաթաքիան, Համան, Հոմսը, Տարտուսը և Իդլիբը:

Սիրիայի և Թուրքիայի տարբեր հնարավորությունները
Թուրքիայում ավերածությունների մասշտաբներն ավելի մեծ են, քան Սիրիայում, բնականաբար մեծէ նաև զոհերի թիվ։ Սակայն այս բնական աղետի հետեւանքները Սիրիայի համար կարող են շատ ավելի ցավալի լինել։ Թուրքիան արդեն հիմնականում գնահատել է երկրաշարժի վնասները, մոտավոր տվյալներ է տրամադրում վերականգնման համար անհրաժեշտ միջոցների մասին, մինչդեռ Սիրիան նույնիսկ ռեսուրս չունի այդպիսի գնահատական ունենալու համար։

Ի տարբերություն տնտեսապես զարգացած Թուրքիայի, Սիրիան պետություն է, որն ունի պատերազմի ընթացքում ավերված և ամբողջությամբ չվերականգնված ենթակառուցվածքներ, լրջորեն վնասված արդյունաբերություն։
Բացի այդ, Սիրիան էներգետիկ ճգնաժամ էր ապրեց 2019 թվականին, և 2020-ին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կիրառված պատժամիջոցները զգալի ազդեցություն էին ունեցել տնտեսության վրա։

Սիրիացի փրկարարներն աշխատում են քլունգով ու բահերով՝ մերկ ձեռքերով են մաքրում փլատակները, քանի որ պատժամիջոցների տակ ապրող երկիրը չունի անհրաժեշտ տեխնիկա։ Ի տարբերություն Թուրքիայի, Սիրիայում չկա կենտրոնացված մոտեցում այն բնակիչների համար, որոնք կորցրել են իրենց բնակլարաններն ու դրձել անօթևաններ։ Մարդկանց տեղավորում են մզկիթների ու դպրոցների շենքերում, մարզասրահներում։

Ըստ ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Դամասկոսի Ռուսական տան ղեկավար, փորձագետ Նիկոլայ Սուխովի, լուրջ խնդիր է վառելիքի բացակայությունը, որն անհրաժեշտ է փրկարարական աշխատանքների ժամանակ գեներատորների աշխատանքի համար։
Սիրիայում նույնիսկ 200 լիտր բենզին դժվար է ձեռք բերել։ «Երկիրն ապրում է առանց վառելիքի և էլեկտրաէներգիայի: Հալեպում, մինչ աղետը, էլեկտրաէներգիան մաիցվում էր օրական երկու անգամ, իսկ հարուստ թաղամասերի մարդիկ իրենց համար գեներատորներ էին շահագործում»,- ասել է Սուխովը:

Երկրի էներգետիկ ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է հյուսիսարևելյան հատվածում և գտնվում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի և քրդերի վերահսկողության տակ։ Բացի այն, որ արտադրական ցիկլը ոչ տնտեսական է, շատ նավթահորեր չեն աշխատում։ Սիրիային անհրաժեշտ է օգնել վառելիքով։ Ինչպես ընդգծել է փորձագետը, «ներկայիս աղետը փոխակերպվել է խորը տնտեսական և էներգետիկ աղետի»։

Ցավակցություն և աջակցություն
Միջազգային աջակցությունն ու ցավակցությունները, որոնք ստացվել են այս շաբաթ ամբողջ աշխարհից՝ առաջին իսկ օրերից, ըստ պաշտոնական հայտարարությունների, հավասարապես բաժանվել են երկու երկրների միջև։ Բայց եթե խոսենք կոնկրետ օգնության մասին, ապա միայն Ռուսաստանը, Չինաստանը և արաբական որոշ երկրներ փրկարարական խմբեր են ուղարկել Բաշար ալ-Ասադի կառավարության կողմից վերահսկվող տարածքներ։

Արևմտյան երկրները չեն շտապում իրենց մասնագետներին ուղարկել աղետի այս գոտիներ, ինչպես որ չեն շտապում օգնություն ցուցաբերել, քանի որ նախ պետք է որոշեն դրա տրամադրման մեխանիզմները։ Այս պայմաններում արեւմտյան երկրները փորձում են մարդասիրական օգնության միջանցքներ ստեղծել դեպի այն տարածքները, որոնք չեն վերահսկվում Դամասկոսի կողմից։ Այդ պատճառով տուժած սիրիացիներին աջակցությունը մնում է սահմանափակ:

Արաբական երկրները մեծ համերաշխություն դրսևորեցին, բայց նույնիսկ այն ժամանակ՝ հայացքը դեպի Արևմուտք։ Ասադը զանգեր է ստացել մերձավորարևելյան բազմաթիվ առաջնորդներից, որոնք նրա հետ չէին խոսել սիրիական հակամարտությունինից հետո։ Այդպիսի զանգերից մեկը Ասադի զրույցն էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։ Ալ-Սիսին ցավակցություն էր հայտնել և խոստացել երկրին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները։

Նույն օրը Եգիպտոսի առաջնորդը նմանատիպ ուղերձով դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հատկանշական է, որ որոշ ժամանակ անց Al-Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ եգիպտացի փրկարարների խումբը ժամանել է Սիրիայում աղետի գոտի, բայց միայն Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներ։

Պատժամիջոցների սառեցում
Սիրիայի արտաքին գործերի և առողջապահության նախարարությունները հայտարարել են, որ երկրի նկատմամբ կիրառված արևմտյան տնտեսական պատժամիջոցները բարդացնում են տարերային աղետի հետևանքների վերացման գործընթացը և պահանջում են վերացնել դրանք։ Սկզբում ամերիկացի պաշտոնյաները հերքել են այս թեզը՝ ընդգծելով, որ այդ սահմանափակումները ոչ մի կերպ չեն խոչընդոտում մարդասիրական օգնության տրամադրմանը։ Սակայն որոշ ժամանակ անց որոշում է կայացվել ինչ-ինչ ժամանակավորապես սառեցնել սահմանափակումներ։

Հինգշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թողարկել է լիցենզիա, որի համաձայն ԱՄՆ պատժամիջոցները չեն կիրառվի երկրաշարժից տուժածներին օգնության գործարքների վրա մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը: Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի այս որոշումը որակել է ձեւական եւ պահանջել է ամբողջությամբ վերացնել պատժամիջոցների ռեժիմը։

ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Իգոր Մատվեևը ՏԱՍՍ-ի հետ զրույցում մանրամասնել է․ «Կա երկու կետ, որոնց չեն վերաբերում պատժամիջոցներից այս բացառությունները. սա նավթամթերքի առևտուրն է, որն այդքան անհրաժեշտ է Սիրիային, այսինքն՝ էմբարգոն ուժի մեջ է մնում՝ չնայած ողջ իրավիճակին, երկրորդը՝ պատժամիջոցի տակ գտնվող անձանց գույքի արգելափակում»։

Ըստ Մատվեևի, նավթամթերքի առևտրի էմբարգոյի տեսանկյունից սա շատ ցավալի է, վառելիքի ճգնաժամ, կենցաղային և արդյունաբերական կարիքների համար էներգիայի սուր պակասը կարող են հանգեցնել տաբեր հետևանքների։

«Դիտորդների և տեղի բնակիչների կարծիքով՝ ներկայիս իրավիճակը նույնիսկ ավելի վատ է, քան 2016 թվականին էր՝ ճգնաժամի ամենասուր պահին»,-ընդգծել է Մատվեևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում