WSJ. Թրամփը 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտման համար

WSJ. Թրամփը 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտման համար

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի վերջին 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտրման համար, մինչդեռ նախագահի դեմոկրատ թեկնածու Զո Բայդենն արդեն 466 միլիոն դոլար է հավաքել, հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Wall Street Journal-ը:

Նշվում է, որ Բայդենի նախընտրական արշավի համար միջոցների մասին տեղեկատվությունը տրամադրել է շտաբի աշխատակիցը, իսկ Թրամփի մասին տեղեկատվությունը Twitter-ում հրապարակել է ամերիկացի առաջնորդի նախընտրական արշավի մամուլի ծառայության ղեկավար Թիմ Մուրթոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում