Թուրքիայի քաղաքացին առանձնակի դաժան սպանության համար անժամկետ ազատազրկման է դատապարտվել Վրաստանում
Գորիի շրջանային դատարանը (Վրաստանի Շիդա Քարթլիի շրջան) տեղի ոստիկանի՝ ծայրահեղ դաժանությամբ կատարված կանխամտածված սպանության համար անժամկետ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի քաղաքացուն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը, գրում է Грузия Онлайн պորտալը:
Սպանությունը տեղի է ունեցել 2020 թվականի ամռանը՝ Գորի քաղաքում: Շիդա Քարթլիի շրջանի ՆԳՆ ոստիկանության բաժնի 44-ամյա աշխատակիցը սպանվել է հուլիսի 1-ին՝ իր իսկ տանը, իրենից սենյակ վարձած օտարերկրացու կողմից: Դատավարությանը ներկայացված ապացույցների համաձայն՝ օտարերկրացին դանակով հարձակվել է տղամարդու վրա, երբ նա քնած է եղել: Նա երեխաների աչքի առաջ առանձնակի դաժանությամբ մի քանի հարված է հասցրել վրացուն: Դրանից հետո հարձակվողը փախել է հանցագործության վայրից: Ոստիկանը ստացած վիրավորումներից տեղում մահացել է:
Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել է մարդասպանին:
Կարծիքներ