Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ. Երևանի քաղաքապետ

Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ. Երևանի քաղաքապետ

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել ձեռք բերված նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման խնդիրներն ու ապահովել շարժակազմի հերթական խմբաքանակի շահագործումը:

«Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,–նշել է քաղաքապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում