Մենք այլընրանք չունենք, մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ այս կռիվը․Վիլեն Գաբրիելյան
Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Բարև ուշ երեկո Ձեզ զինակիցներ, եկել եմ ասեմ, որ ամենինչ շատ պարզ է ու հասկանալի, բարդ ա, դժվար ա, ծանր ա, նեղվում ենք, սթրես ենք տանում, պահի տակ ընկճվում ենք, առավելևս անդառնալի կորուստների դեպքում, էլ չեմ ասում այսքան բաստարդի ձեռքը որոնք խլվլտում են, բայց այլընտրանք չունեն մեկ է կզելու են, որովհետև կզելն է իրենց էությունը, իրենք մենակ կզելու են ունակ իրանց կյանքով մեկ: Սակայն իրականում այս գործընթացի ցանկացած էլեմենտ բնական է, այդպես էլ պիտի լինի, որովհետև կյանքը այդպիսին է:
Եվ այս ամենով հանդերձ ուզում եմ ասեմ, որ մենք Հայերս՝ ինքնատիպ ժողովուրդ ենք, յուրահատուկ և ունիկալ ժողովուրդ ենք, մեր հողն ու ջուր, լեռներն ու օդը սիրող ժողովուրդ ենք: Եվ այո, մենք անվախ չենք, որովհետև անվախներ չեն լինում, անվախը չի կարող կենդանի լինել, բայց մենք ոչ էլ վախկոտ ենք, որովհետև մենք գիտակից ենք, մենք գիտակցություն ունենք և գիտակցում ենք, որ վախը շատ կարևոր զգացմունք է, վախը ուժ տվող զգացմունք է, ինքդ քո մեջ գերբնական ուժ գտնելու հնարավորություն տվող զգացմունք է, կյանք տվող զգացմունք է, որովհետև, եթե մարղ չի վախենում մահանալ նշանակում է նա չի ուզում ապրել: Եվ ըստ այդմ, առաջնորդվելով մեր գիտակցությամբ, մենք գիտակցելով վախի կարևորությունը, ինքներս մեզ հաղթաղարելով մենք կառավարում ենք մեր վախերը, որովհետև միայն այն մարդը, որը կարողանում է կառավարել վախը՝ Հաղթող է:
Մենք այլընրանք չունենք, մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ այս կռիվը, որովհետև մենք կզող չենք, մենք կռվող ենք, կռվող լինելը մեր ազգային ինքնությունն է, այս պատերազմը ունի միայն մի ելք՝ Հաղթանակ, որովհետև սա լյուսի մարտիկների պատերազմ է խավարի դեմ:
Մեզ մնում է չտրվել սադրանքների, լինել միասնական, զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, սառնասի՜րտ, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կասկով:
Գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
#Գրոհայինների_Բանակ
#ArmenianArmy
#ArtcakhStrong
#ArmeniaStrong
#ՓառքՀայոցԲանակին
#ՕմարիԱրծիվ
նավակ Ճոճողը
Կարծիքներ