Ամփոփվել է 17 տարվա տվյալները և գնահատվել՝ մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում

Ամփոփվել է 17 տարվա տվյալները և գնահատվել՝ մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Դիլիջան» Ազգային պարկի, «Արևիկ» ազգային պարկի և «Զանգեզուր» Կենսոլորտային համալրի հետ համատեղ «ԲրդԼինքս Հայաստան» ՀԿ-ն, ամփոփել է 17 տարվա տվյալները և գնահատել է մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում։ Այս մասին հյատնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հայաստանում մորուքավոր անգղի (Gypaetus barbatus; Linnaeus, 1758) բնապահպանական կարգավիճակի վերջին թարմացումը ձեռնարկվել է 2009 թվականին Հայաստանի կենդանիների Կարմիր գրքի համապատասխան հրատարակության համար (2010), օգտագործելով 2003–2008 թվականներին հավաքագրված տվյալները: 
Հիմա, ավելի քան տասը տարի անց, տրամադրվում է թարմացում այս տեսակի բնապահպանական կարգավիճակի վերաբերյալ՝ օգտագործելով 2009-ից 2019 թվականների ընթացքում հավաքված տվյալները: 
Արդյունքները ցույց են տալիս, որ այս տեսակի պոպուլյացիան այժմ կազմում է 11-12 բազմացող զույգ և գրանցվել է պոպուլյացիայի մի փոքր աճ: Տարեկան բնադրման հաջողությունը, որը չափվում է որպես ձագերի թիվը մեկ զբաղեցրած բնի համար, տատանվում էր 0,86 -ից 1 -ի միջև (միջին = 0,96 ± SD = 0,054) 2003–2019 թվականների ընթացքում: 
Ներկայիս սպառնալիքները կապված են ուղղակի հետապնդումների հետ, խրթվիլակ պատրաստելու կամ անազատության մեջ պահելու համար: Քաղաքային աղբանոցներում ծանր մետաղներով թունավորումը նույնպես պոտենցիալ սպառնալիք է:
Պահպանման առաջարկվող միջոցառումները ներառում են՝

 խրթվիլակների և անազատության մեջ պահվող թռչունների համար կանոնների փոփոխություն, մասնավորապես առկա բոլոր խրթվիլակների նմուշների գույքագրման պահանջը և յուրաքանչյուր նոր նմուշի համար ծագման վկայական տալու պարտադիր ընթացակարգի ներդրումը, 
պատիժների ավելացում, այս տեսակի ապօրինի որսալու կամ թակարդով բռնելու համար, 
վերահսկողության բարելավման նպատակով տեսչական մարմնի ուժեղացում, 
հանրային իրազեկման բարելավում` ուղղված այս տեսակի նխանակության բարձրացմանն ամբողջ երկրում, 
թափոնների կառավարման բարելավում: Այս միջոցները պետք է ուղեկցվեն այս տեսակների մոնիտորինգով:
«Մորուքավոր անգղի Gypaetus barbatus կարգավիճակը Հայաստանում» հոդվածը հրապարակվել է Bird Census News 2020, 32/1–2: 11–16 ամսագրում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում