Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին
եհաստանը դիտարկում է տարբերակ, որով կխոցի Ուկրաինայի վրա արձակված ռուսական հրթիռները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանի պաշտպանության նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Վաշինգտոնում ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտում ունեցած ելույթի ընթացքում։
«Այս փուլում դա գաղափար է, մեր պայմանագրով ասվում է, որ մենք կուսումնասիրենք այս գաղափարը», - հայտնել է Սիկորսկին։
Նա նաև հավելել է, որ ուկրաինացիները դեմ չեն լինի, եթե Լեհաստանը հրթիռներ խոցի Ուկրաինայի տարածքի վրա։
Կարծիքներ