Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 13-ին ժամը 03:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցում գտնվող սրճարանի բացօթյա հատվածում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում