Արձանագրվել է Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում. ըստ վարչապետի՝ ջրի վատնման գործընթաց թույլ չի տրվել

Արձանագրվել է Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում. ըստ վարչապետի՝ ջրի վատնման գործընթաց թույլ չի տրվել

 Այս տարի արձանագրվել է Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շրջակա միջավայրի  նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա մարտի 18-ի համեմատ՝ արձանագրվել է 15 սմ-ի բարձրացում, սակայն առավելագույն նիշը արձանագրվում է հունիս-հուլիս ամիսներին: «Ակնկալվում է, որ այս տարի հասնելու է 1901 մետր նիշի մակարդակին, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակներում»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ դա նաև արդյունք է Արփա-Սեւան թունելի ու ոռոգման սեզոնի կանոնակարգված ջրառի:

«Նախ` կարողացել ենք աշխատանքները կանոնակարգել և ջրի վատնման գործընթաց թույլ չտալ: Երկրորդ` այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար է լավ լուր, որ ջրային պաշարների խնդիր չենք ունենալու»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում