Գիտությունների ակադեմիայում անցկացվեց Մոսկվայի պայմանագրի կնքման 100- ամյակին նվիրված կլոր սեղան
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մարտի 18-ին անկացվեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հայաստանը 1920-1991 թվականներ» գիտական լաբորատորիայի կազմակերպած կլոր սեղանը: Կլոր սեղանը նվիրված է 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալասիտական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչների միջև ստորագրված պայմանագրի 100-ամյակին:
Կլոր սեղանի վարող ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հույս հայտնեց, որ կլոր սեղանի ընթացքում կհաջողվի պատասխանել հետևյալ հարցերին, թե արդյոք պատմական զուգահեռներ կա՞ն 1920 և 2020 թվականների միջև, ինչպես նաև խորհրդա-թուրքական պայմանագրի կնքումը արդյոք ունի ընդհանրություններ 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության հետ:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններ հաստատվել են հենց 1921 թվականի մարտի 16-ին: Ակնկալում ենք մեր գործնըկերների մոտեցումները այդ հարցերի շուրջ»,- ասաց Մելքոնյանը:
Կլոր սեղանին մասնակցեցին ինչպես հայ անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, այնպես էլ ՌԴ-ից հրավիրված բանախոսներ` «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլովը, հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովը և այլք:
Կարծիքներ