Կյելինին պետք է ստանա «Ոսկե գնդակը», Մեսսին արժանի չէ․ Վագներ
«Բավարիայի» նախկին հարձակվող Սանդրո Վագները նշել է այս տարվա «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին: Այս մասին գրում է Armsport-ը։
Նրա կարծիքով, «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին պետք է դառնա հեղինակավոր մրցանակի դափնեկիրը:
«Մեսսին արժանի չէ «Ոսկե գնդակին»: Կյելինին պետք է ստանա այն այս տարի, դա ակնհայտ է: Երկրորդ թեկնածուն Ռոբերտ Լեւանդովսկին է, իսկ Մեսսին․․․զրո տոկոս», – մեջբերում է Վագներին DAZN-ը:
Ավելի վաղ «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին նշել է, թե ում կտար ինքը «Ոսկե գնդակը»։
«Լևանդովսկին արժանի է մրցանակը ստանալուն։ Նա իր խաղով է արժանացել, որպեսզի հաղթող ճանաչվի։ Ռոբերտը բավականին շատ գոլեր է խփել և ռեկորդներ գրանցել։ Իմ կարծիքով մրցանակին կտիրանա Լեո Մեսին, բայց ես այն կհանձնեի Լևանդովսկուն»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Կարծիքներ