Զիդանը նշել է «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է իր կարծիքով արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին: Այս մասին գրում է Armsport-ը։
«Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»: Նա անհավանական խաղացող է, նրան մարզելը մեծ պատիվ էր: Նա գիտի, թե ինչ պետք է անել խաղադաշտում:
Կարիմը մյուսներից բարձր է, և ես հույս ունեմ, որ նա կստանա «Ոսկե գնդակը»: Ես նրան կտայի «Ոսկե գնդակը»», – մեջբերում է Զիդանին Téléfoot-ը:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, Փարիզի Շատլե թատրոնում:
Կարծիքներ