Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիթորինգի համաձայնագրի պայմանները. ՄԱԳԱՏԷ

Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիթորինգի համաձայնագրի պայմանները. ՄԱԳԱՏԷ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել Է այն մասին, որ Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիթորինգի համաձայնագրի պայմանները: Այդ մասին հաղորդել Է The Hill-ը:

Կազմակերպությունում նշել են, որ իր տեսուչներին թույլ չեն տվել ստուգել Քերեջի ուրանի հարստացման ցենտրիֆուգների բաղադրամասերի արտադրության կենտրոնը, թեւ ավելի վաղ Թեհրանը խոստացել Էր դրա հնարավորությունը տալ: Դրա հետ մեկտեղ ՄԱԳԱՏԷ-ում նշել են, որ իր աշխատակիցներին թույլատրել են ստուգել ուրիշ օբյեկտներ:

Ավելի վաղ Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել Էին շարունակել փոխգործակցությունը գոյություն ունեցող համագործակցության շրջանակներում:

Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանը ցանկանում Է այդպիսի բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ, որոնք կհանգեցնեին հակաիրանական պատժամիջոցների լիակատար չեղարկման: Նա ընդգծել Է, որ թեեւ ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցները վկայում Էին միջուկային ոլորտում Թեհրանի հավատարմությունն իր պարտավորություններին, ԱՄՆ-ն իր հերթին չի կատարում սեփական պարտավորությունները եւ չի չեղարկում Իրանի նկատմամբ պատժամիջոցները: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:

Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Այս տարվա ապրիլից մինչեւ հունիս Իրանը եւ ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները, ԱՄՆ-ի անուղղակի մասնակցությամբ, Վիեննայում բանակցությունների վեց փուլ անցկացրեցին՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն:

Ներկայում բանակցությունները դադարեցվել են. Իրանի պաշտոնատար անձինք ավելի վաղ հայտարարել են, որ Թեհրանը պատրաստ կլինի բանակցությունները շարունակել օգոստոսի վերջին Ռայիսի պաշտոնակալությունից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո: Օգոստոսի 5-ին տեղի ունեցած պաշտոնակալության արարողությանը Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է բանակցություններին եւ կաջակցի դիվանագիտական նախաձեռնություններին՝ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների չեղարկման պայմանով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում