Թրամփը ներել է հինգ ամերիկացիների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի կատարողական որոշումներ է ստորագրել ԱՄՆ 5 քաղաքացիների ներման մասին, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ներման մասին կատարողական որոշումներ հետեւյալ անձանց դատավճիռների մեղմացման նպատակով՝ Լենորա Լոգան, Ռաշելա Ռիդ, Չարլզ Թեներ, Ջոն Բոլեն եւ Քյորթիս Մաքդոնալդ»,- նշված է տեքստում։
Ռիդը դատապարտվել էր խարդախության մեղադրանքով, մյուսները պատիժ էին կրում թմրանյութերի համար։ Իշխանությունների կարծիքով՝ հինգն էլ կանգնած են ուղղվելու ճանապարհին։ «Հաշվի առնելով ազատազրկման ընթացքում այդ անձանց կայացրած որոշումները՝ իրենց եւ իրենց շրջապատի կյանքը բարելավելու համար, նախագահը որոշեց, որ այդ անձինք արժանի են ներման»,- նշել են Սպիտակ տնից։
Կարծիքներ