Չեխիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 15.000 դեպք
Չեխիան հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 15.252 նոր դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար, փոխանցում է Reuters-ը:
Ընդ որում, երկրում վերջին օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 126 հիվանդ:
Այսպիսով, հանրապետությունում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 238.323 է, իսկ մահացած հիվանդների ընդհանուր թիվը` 1.971:
Կարծիքներ