ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 106 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 85 975 անձ։
Շուրջ 48 649 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 2305
Արարատ՝ 12 445
Արմավիր՝ 4461
Գեղարքունիք՝ 3996
Լոռի՝ 2686
Կոտայք՝ 11 630
Շիրակ՝ 2275
Սյունիք՝ 4592
Վայոց ձոր՝ 1937
Տավուշ՝ 2322։
Կարծիքներ