Աշխարհում նվազել է փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի ապօրինի շրջանառության ծավալը
Աշխարհում նվազել է փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի ապօրինի շրջանառության ծավալը, սակայն աճել է վագրերի ապօրինի որսը։ Ինչպես տեղեկացնում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի նոր զեկույցում։
Զեկույցում ներկայացված են վայրի բնության մեջ կատարվող հանցագործության հիմնական միտումները և վերլուծվում են փղոսկրի, ռնգեղջյուրի եղջյուրի և այլ հազվագյուտ կենդանիների առևտրով զբաղվող շուկաները։
Ըստ զեկույցի՝ փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի նկատմամբ պահանջարկը նվազել է։ 2016-ից մինչև 2018 թվականները փղոսկրի և ռնգեղջյուր եղջյուրի առևտրից տարեկան հասույթը գնահատվել է համապատասխանաբար 400 միլիոն դոլար և 230 միլիոն դոլար:
Կարծիքներ