Գիտնականները ճառագայթման դեմ նոր եւ շատ արդյունավետ պաշտպանություն են փորձարկել
Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականներին հաջողվել է ստանալ ճառագայթման հանդեպ դիմացկուն նյութ` սելենի ատոմները դնելով մելանինի բնական պիգմենտի մոլեկուլների մեջ: Այս համադրությունը հնարավորություն է տվել առանձին բջիջները եւ միկրոօրգանիզմները պաշտպանել իոնացնող ճառագայթման մահացու չափաբաժիններից, գրում է ՏԱՍՍ-ը:
Մելանինը կարեւոր դեր է խաղում մարդու մաշկի մեջ` այն պաշտպանում է ճառագայթումից՝ արդյունավետորեն որսալով ուլտրամանուշակագույն ճառագայթումը: NASA-ի աշխատակիցները նույնիսկ մելանինի բնական աղբյուրները դիտարկել են որպես տիեզերական ճառագայթումից պաշտպանության հնարավոր միջոցներից մեկը: Գիտնականները փորձել են պարզել, թե այս պիգմենտի հինգ բնական տեսակներից՝ դեղին ֆեոմելանին, շագանակագույն էումելանին, սեւ ալոմելանին, նեյրոմելանին, մարմնագույն պիոմելանին, որն է ամենալավը կլանում ռենտգենյան ճառագայթները:
Ինչպես պարզվել է, պաշտպանիչ հատկությունները կախված են եղել մելանինի ծծմբի ատոմների քանակից: Քանի որ սելենի ատոմներն ավելի շատ են, գիտնականները ենթադրել են, որ ծծմբի փոխարինումը սելենով կբարձրացնի ստացված միացության կայունությունը:
Այսպիսով գիտնականներին հաջողվել է ստանալ նոր սինթետիկ միացություն՝ նրանք պատրաստել են սելենոմելանինի նանոմասնիկների հավաքածու եւ դրանցով մշակել են մաշկի բջիջները ու միկրոբների մի քանի գաղութներ: Քիմիկոսները նույնը արել են էումելանինի եւ ֆեոմելանինի մասնիկների հետ:
Բջիջները եւ մանրէները մշակել են գամմա-ճառագայթման մահացու չափաբաժնով: Սելենոմելանինի շնորհիվ հաջողվել է խուսափել ԴՆԹ բջիջներում բազմաթիվ վնասվածքների առաջացումից։ Ճառագայթումից պաշտպանությունը, ինչպես պարզվել է, միջինը աշխատել է 2-3 անգամ ավելի լավ, քան էումելանինի եւ ֆեոմելանինի օգտագործման դեպքում: Ավելին, բջիջները շարունակել են բազմանալ միայն այն դեպքերում, երբ նրանց կենսամիջավայրում եղել են սելենոմելանինի նանոմասնիկներ:
Կարծիքներ