Եվրոպայում գազի պաշարները հասել են վերջին տասնամյակի նվազագույն մակարդակին
Եվրամիության երկրները եւ Մեծ Բրիտանիան այս ձմռանը կբախվեն գազի եւ էլեկտրաէներգիայի կտրուկ գնաճի հետ՝ գազի պահեստարանների՝ մոտ 72 տոկոսով լցված լինելու պայմաններում, հայտնել է ՌԲԿ-ն:
Հրապարկման մեջ նշվում է, որ անցյալ տարի պահեստարանները հագեցած են եղել 94 տոկոսով: Ամենավատ իրավիճակը Ավստրիայում է, որտեղ գազի պահեստարանները լցված են 50 տոկոսով. վառելիքի ամենաքիչ պաշարներով հաջորդում են Նիդերլանդները (54 տոկոս) եւ Պորտուգալիան (58 տոկոս): Եվրոպայում ռուսական գազի ամենախոշոր սպառող Գերմանիայի պահեստարանները լցված են 64 տոկոսով:
Պահեստարանների պաշարները սկսել են նվազել դեռեւս 2020 թվականի ձմռանը: ԵՄ-ում ցուրտ եղանակի պատճառով վառելիքի սպառման ծավալներն ավելացել են: S&P Global Platts-ի վերլուծաբան Ջեյմս Հաքստեփը պնդում է, որ այլ գործոնների թվում է ասիական երկրներում գազի մեծ պահանջարկը:
Կարծիքներ