Տաշիրի տներից մեկից մոտ 5 տոննա անձրևաջուր է հեռացվել

Տաշիրի տներից մեկից մոտ 5 տոննա անձրևաջուր է հեռացվել

Մայիսի 27-ին՝ ժամը 11։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում