Փոխոստիկանապետը՝ Գևորգ Կոստանյանի գործի մասին

Փոխոստիկանապետը՝ Գևորգ Կոստանյանի գործի մասին

Այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը փաստաթուղթ ներկայացրեց և հայտնեց, որ ինտերպոլը  մերժել է ՀՀ իրավապահներին հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ` որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալ և գործը համարել քաղաքական: 

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թեմային, նշելով, որ իրենք քաղաքական հիմնավորմամբ գործեր չեն ստանում, ստանում են  հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումներ և այնտեղ մեղադրանքները բազմաթիվ են։ 

«Մենք մոտ 500 հոգի ունենք, որոնք հետախուզվում են «Ինտերպոլի» կողմից,հետևաբար՝ բոլորին չեմ կարող հիշել: «Ինտերպոլը» որևէ գործունեություն չի ծավալում քաղաքական, կրոնական, ռազական, սեռական բնույթի հանցագործություններով, և մեր պատմության մեջ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումներ եղել են, որոնք տվյալ հիմնավորումներով մերժվել են»,-ասաց Ֆիդանյանը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում