Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ «արշավի» վերաբերյալ. Արայիկ Հարությունյան

Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ «արշավի» վերաբերյալ. Արայիկ Հարությունյան

Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ, ինչն իրականում հակառակն է: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

«Հիշում եք, որ ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում: Թվերն ապացուցում են ճիշտ հակառակը. երեք տարում Հայաստանի Հանրապետության բյուջեից հատկացումներն արտասահմանյան համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորման համար աճել են մոտ ութ անգամ, երկրների թիվը՝ չորսից այս տարի կհասնի 10-ի, կենտրոնների թիվն աճում է երեք անգամ՝ չորսից դառնալով 12 կենտրոն»,- գրել է նա:

Հարությունյանը մեջբերել է. «2020–21 ուսումնական տարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների՝ Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանների, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հետ:
 

Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում