Աննա Հակոբյանը՝ երեխաների վրա ընտանեկան բռնության ազդեցության մասին

Աննա Հակոբյանը՝ երեխաների վրա ընտանեկան բռնության ազդեցության մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով շարունակվող տեսաշարի շրջանակում հրապարակել է նոր անոնս՝ այս անգամ անդրադառնալով բռնության ազդեցությանը երեխաների վրա։

Տեսանյութում բարձրաձայնվում է, թե ինչպես կարող են վախի և լարվածության պայմանները անդրադառնալ երեխայի քնի, առողջության, հույզերի և վարքի վրա, ինչպես նաև ընդգծվում է մեծահասակների պատասխանատվությունը՝ պաշտպանելու երեխաներին բռնության միջավայրից։ Թեմայի վերաբերյալ ամբողջական հոլովակը լրատվամիջոցներին կտրամադրվի հաջորդիվ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում