Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա Ղազարյան

Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա Ղազարյան

«Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հիմնական հարցերը պետք է հանգուցալուծվեն. փորձագետները նշում են, որ մեր առևտուրը ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի հետ աճել է, բայց սա պայմանավորված է նաև նրանով, որ մենք մի մաքսային միության տարածքում ենք գտնվում, և եթե ընդդիմությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, արդյոք նրանք պատրա՞ստ են քննարկում նախաձեռնել Հայաստանի այլ մաքսային միությունում լինելու վերաբերյալ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում