Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր զորահավաքի նախապատրաստման մասին տեղեկությունները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանում նոր զորահավաքի նախապատրաստման մասին տեղեկությունները որակել է որպես «տեղեկատվական ստեր»։ Այս մասին նա ասել է RTVI-ի հետ զրույցում։
Պեսկովի խոսքով՝ այդ տեղեկությունները տարածում են Ուկրաինայի իշխանությունները՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։
Նա այսպես է մեկնաբանել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու հնարավորության մասին հաղորդումները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կարող է մոբիլիզացնել ևս 300 հազար զինվոր։


Կարծիքներ