Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Սահմանափակված է նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների։

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխվել: Կոմիտեն կադրեր է հրապարակել:

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել է 6 անձ, ինչպես նաև՝ թե որ գործի շրջանակներում են ձերբակալությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում