ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով

ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:

 

Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում