Ապօրինի շինություն՝ «Օրրանի» հարակից տարածքում

Ապօրինի շինություն՝ «Օրրանի» հարակից տարածքում

Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը՝ լրագրողներին հայտնելու, որ կառույցը զոհ է դառնում ապօրինի կառուցապատման, ինչը վտանգում է հարյուրավոր երեխաների ապագան։

Նա, ներկայացնելով փորձագիտական եզրակացությունը, նշեց, որ կառուցապատողը շինությունը կառուցում է բազմաթիվ խախտումներով։

«Օրրան»-ի և կառուցվող շենքի հեռավորությունը ընդամենը 1,6 մետր է, որը չի ապահովում Շինարարական նորմերի 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» նորմի 150-րդ կետի և ՀՀՇՆ 30-01-2024 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի 439-րդ կետի պահանջները։

Ըստ նորմերի պահանջների՝ շենքերի միջև թույլատրելի հեռավորությունը պետք է լինի առնվազն 6 մետր։

Արմինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ, եթե հարցը լուծում չստանա, դատական հայց կներկայացնի՝ կառույցը քանդելու թույլտվություն ստանալու համար։

Ըստ նրա՝ կառուցապատող ընկերությունը շինթույլտվություն է ստացել քաղաքապետարանից, սակայն շինարարությունն իրականացրել է՝ խախտելով քաղաքապետարանի սահմանած նորմերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում