Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում 1 709-ով ավելացել Է
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել Է 1 709-ով, մահացել Է եւս 20 մարդ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակման 35 567 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 2 075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 16 904 մարդ: Մահացել Է 273 հոգի:
Այժմ կարանտինում Է գտնվում 3 507 մարդ, ստացիոնարներում՝ 4 022, քովիդ-հյուրանոցներում՝ 2 344 մարդ:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից:
Ախտահարման նախորդ օրական ցուցանիշը կազմել Է 1 741, իսկ բուժվածներինը՝ 2 197:
Կարծիքներ