Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դատի են տվել իրենց երեխային գաղտնի լուսանկարած անձանց
Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոնք Լոս Անջելեսում են բնակվում, դատի են տվել պապարացիներին՝ իրենց որդու լուսանկարները վաճառելու համար, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Hollywood Reporter-ը:
«Որոշ պապարացիներ և լրատվամիջոցներ օրական երեք անգամ անօդաչու սարքեր են բարձրացրել տան վրա, որպիսի կարողանան ամուսինների և նրանց փոքրիկին կարողանան լուսանկարել»- նշված է ամուսինների ներկայացրած դատական հայցում:
Ամուսինները պահանջում են, որպիսի իրենց վերադարձվեն 14 ամսական երեխայի՝ գաղտնի կատարված լուսանկարները և այլևս ձեռնպահ մնան ուրիշի մասնավոր կյանքի անձեռմխելիությունը խախտելուց:
Կարծիքներ