Մարմնի զանգվածի նույնիսկ աննշան նվազումը դրական է ազդում առողջության վրա
Եթե տառապում եք ճարպակալմամբ, մարմնի զանգվածի նույնիսկ 5 տոկոսի կորուստը կարող է ամրապնդել առողջությունը, իսկ քաշի 13 տոկոսի նվազումը զգալիորեն նվազեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման վտանգը, հայտնում է The Washington Post-ը:
Նշվում է, որ, օրինակ, երկրորդ տիպի դիաբետի առաջացման վտանգը նվազում է 25 տոկոսով: Այդպիսի եզրահանգման են եկել մասնագետները՝ ուսումնասիրելով միջին տարիքի 552 953 մարդու տվյալներ, որոնք ճարպակալում են ունեցել եւ նիհարել:
Քաշի 13 տոկոսի կորստի դեպքում դիաբետի հավանականությունը նվազել է 25 տոկոսով, բարձր խոլեստերինի ռիսկը՝ 22 տոկոսով եւ օստեոարթրիտի հավանականությունը՝ 20 տոկոսով:
Կարծիքներ