Մահացել է Բունդեսթագի՝ Ադրբեջանի շահերը պաշտպանող պատգամավորը
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը, որից հետո անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Առայժմ պարզ չէ՝ Շտրենցը գործնակա՞ն, թե՞ մասնավոր այցով էր Կուբայում:
Հունվարի վերջին Բունդեսթագը Կարին Շտրենցին զրկեց անձեռնմխելիությունից, նա մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լոբբիստական գործունեության համար:
Կարծիքներ