«Միջուկային ճամպրուկը մշտապես Պուտինի մոտ է գտնվում, որտեղ էլ, որ նա լինի». Պեսկով
Կապի անհրաժեշտ միջոցները, այդ թվում և ռազմավարական նշանակության, միշտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ են, որտեղ էլ որ նա գտնվի: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կապի բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում և ռազմավարական կապի, մշտապես նախագահի հետ են, որտեղ էլ որ նա լինի՝ Ռուսաստանի Դաշնության, թե որևէ այլ երկրի տարածքում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի հետ է եղել միջուկային ճամպրուկը, երբ վերջինս անցած շաբաթ-կիրակի հանգստանում էր Սիբիրում:
Անդրադառնալով հանգստյան օրերին Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ տայգա կատարած ուղևորությանը՝ Պեսկովը նշել է, որ այդ ուղևորությունը հետաձգելու պատճառ չի եղել, և նախագահի ծրագրերի վրա չէին կարող ազդել ԱՄՆ նախագահի մեղադրական հայտարարությունները:
Կարծիքներ