Ոչ միայն դատապարտում եմ, այլ դատի եմ տալիս հանցագործ Իլհամ Ալիեվին. Արև Պետրոսյան
#հաղթելու_ենք #պատժելու_ենք #միասին ոչ միայն դատապարտում եմ, այլ դատի եմ տալիս հանցագործ Իլհամ Ալիեվին. #կարդալ_մինչև_վերջ պատերազմի երկրորդ շաբաթն է, ես լինելով նկարչուհի, գույների աշխարհից մտել եմ իրական դժողք, գիտեմ բորոլս, դարձել եմ հաշմանդամ: կյանքս բաժանվել է երկու մասի, զանգից առաջ և հետո, հեռախոսով գնում լողարան,քնում մի քանի ժամ միայն, արթնանում հոգեվարքի մեջ, թե բան եմ բաց թողել և սպասում. սպասում այդ "վայկյան" զանգին. իհարկե մյուս բոլոր մարդկանց պես, վազվզում եմ ցայտնոտի մեջ, այս օգնությունից, այն օգնության կանչի, վերապրում ամեն զոհված զինվորի ընտանիքի հետ անդառնալի կորուստը. բայց այսօր հասկացա ... բավական է, դե բավական է . ... մի ճղճիմ, հոգևարքի մեջ, բռնապետ` Իլհամի ինքնակամ որոշումների արդյունքում, ամբողջ աշխարհը տակն ու վրա եղավ. նրա հանցագործ գործողությունների արդյունքում շարունակվում են զոհվել զինվորներ, մեր երեխաները, ավերվում են Արցախում քաղաքներ, ազգային ժառանգություն, զոհվում են անմեղ մարդիկ, երեխաներ և մեծեր, լրագրողներ. խեղաթյուրվում ճակատագրեր, զոհված զինվորների ընտանիքների կյանքը անդառնալի ցավով է լցվում. նրա ստոր քաղաքականության արդյունքում, աշխարհի հայերը կորցրել են իրենց բնականոն կյանքը, աշխատելու և ստեղծագործելու. նա զրկել է մեզ պարզ ապրելու մարդկային իրավունքից. նա տեռոռի մեջ է պահում ամբողջ աշխարհը, իր հրահրած պատերազմով. Հայ զինվորների բազկի ուժը նա զգաց առաջնագծում, բայց խոստանում եմ, որ ավելի ցավոտ կզգա հայ կնոջ, հայ մայրերի անկոտրուն կամքի, տիեզերական ուժի հարվածը. Նա պետք է պատասխան տա և ծնկի կգա ամեն զոհի համար. թշնամին կտեսնի, թե ով է կանգնած զինվորիս թիկունքում և այսուհետ իմ հաղթանակը պատերազմի ավարտը չէ, այլ ոճրագործի համաշխարհային պատիժը. ուստի >>> ոչ միայն դատապարտում եմ այլ դատի եմ տալիս հանցագործ Իլհամ Ալիեվին. >>> կոչ եմ անում բոլոր կանանց, մայրերին, համախմբվել, միանալ և հանցագործության մեղադրանքով դիմել դատարան. >>> կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, անխնա տարածել այս գրառումը >>> խնդրում եմ ինձ միանան մասնագիտությամբ իրավաբաններ, փաստաբաններ մարդու իրավունքի պաշտպաններ, այս գործընթացը ճիշտ կազմակերպելու համար. >>> խնդրում այս գրառումս թարգմանել ռուսերեն / անգլերեն / >>> Այս գործընթացի համար կստեղծվի աշխատանքային խումբ և վաղը երեկոյան ձեզ կներկայացնեմ աշխատանքի արդյուները, օրակարգը, թիմի անդամներին և նորից և նորից կխնդրեմ աշխարհի բոլոր կանանց, մայրերին, քույրերին միանալ այս գործընթացին. օգնել գիտելիքներով, մասնագիտությամբ, կապերով, շրջապատով և հմտություններով. #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Կարծիքներ