Ղարիբաշվիլին մեկնում է Բաքու, այնուհետև՝ Երևան

Ղարիբաշվիլին մեկնում է Բաքու, այնուհետև՝ Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ առաջիկայում կլինի նաև Երևանում:

«Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է, երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ ունեմ նաև պարոն Փաշինյանի հետ, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր Թբիլիսիում, և ես էլ առաջիկայում պատրաստվում եմ այցելել Հայաստան»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր միջնորդությամբ հանդես եկավ։ Դա 15 հայ գերիների վերադարձն էր՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց:

Ի դեպ, Ղարիբաշվիլիի Բաքու, այնուհետև Երևան այցերը մեկնարկում են անմիջապես նրա՝ թբիլիսյան հարթակ ստեղծելու մասին հայտարարությունից հետո։ Ղարիբաշվիլին առաջարկել էր հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների հարթակ ստեղծել Թբիլիսիում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում