Էրդողանն անդրադարձել է Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին

  Էրդողանն անդրադարձել է Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին:

Այս մասին, հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստին:

Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը Սիրիայում մեծ կարևորություն ունեն, և որ այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրների հարաբերություններից:

«Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն»,- ասել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում