Կրակոցներ՝ Խոր Վիրապի մոտակայքում․ 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 4-ին՝ Ժամը 17:37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոր Վիրապի դաշտերում՝ անհայտ պայմաններում, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Փոքր Վեդի գյուղի 33-ամյա բնակիչ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստավել, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցում գործող գարեջրատանը՝ վիճաբանության ընթացքում, կրակել են վերջինիս կրծքավանդակին։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել է Վեդիի քննչական բաժին:
Կարծիքներ