Ալիևը պատրաստ է հանդիպել Փաշինյանին` կախված հանդիպման օրակարգից
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կարծում է, որ կողմերը հեռու են հարցի կարգավորումից։ Այս մասին Ադրբեջանի նախագահն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի նախագահը ինձ նման հանդիպման չի հրավիրել։ Նման [եռակողմ] հանդիպում Մոսկվայում հնարավոր է, նման հանդիպումներ նախկինում էլ եղել են։ Բայց դա կախված է հանդիպման օրակարգից։ Ցավոք սրտի, Հայաստանի կառավարությունը հեռու է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարից»,- հայտարարել է Ալիևը։
Կարծիքներ