Մաքրել հնարավոր է

Մաքրել հնարավոր է

Համբուրգի նավահանգիստը ապրանքաշրջանառությամբ երկրորդն է Եվրոպայում: Հիմնադրվել է Էլբա գետի վրա, 1189 թվականին՝ Ֆրիդրիխ I թագավորի կողմից: Համբուրգի բնակիչները սիրում են երկար և հիմնավոր ներկայացնել հարյուրամյակների ընթացքում նավահանգիստ հասնող ջրանցքում կատարված աշխատանքները: Գերմանիայի կառավարիչները բոլոր ժամանակներում խնդիր են ունեցել ավելի լայնահուն և ապահով դարձնել ջրանցքը:
Հայաստանում, ցավոք, ջրառատ գետեր չկան: Հայաստանի ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 միլիարդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։
Մնում է 7.1 միլիարդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։
Հայաստանում ջրային ռեսուրսներով գործում են մոտ 200 փոքր ՀԷԿ –եր: Իհարկե, վերականգնվող էներգետիկայի ցանկացած ոլորտ՝ այդ թվում, փոքր ՀԷԿ-երը, արդարացված են:
Մյուս կողմից, ժամանակն է քաղաքացիական հասարակության մասնագիտացված ինստիտուտների կողմից ուսումնասիրել առանձին փոքր ՀԷԿ-երի գոյության նպատակահարմարությունը՝ արտադրողականության և բնապահպանական, շրջակա միջավայրի և նմանատիպ բազմաթիվ այլ հանգամանքների հաշվառմամբ:
Այսօր գերխնդիրը հանրության վերաբերմունքն է գետերի, գետակների և ջրանցքների ջրի և դրանց ջրուղիների ու հուների մաքրությանը:
Առանձին կարևորություն ունի բնակավայրերով անցնող ջրուղիների հուների մաքրությունը:
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և առաջին հերթին՝ բնակիչների համաձայնեցված գործողություններով հնարավոր է մաքրել բնակավայրերով անցնող գետերի, գետակների և ջրանցնքների հուները՝ խորհրդային ժամանակներից առ այսօր կուտակված մետաղի, ապակու, պլաստիկի և շինարարական աղբի մնացորդներից:

Հ.Գ. Ջրուղիների մաքրությունն աշխարհում դիտարկվում է քաղաքակրթական ցուցիչ: Համավարակը պարտադրում է այդ մշակույթի վերջնական արմատավորումը մեզանում:

Ձոնիկ Մարգարյան 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում