Քոբայրավանքի տարածքում հայտնաբերվել են խեցեղենի բեկորներ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը պեղումներ է իրականացրել Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան տարածքում։ Արդյունքում՝ բացվել են տնտեսական կառույցներ և հայտնաբերվել մեծ թվով խեցեղենի բեկորներ։
Բացի հայտնաբերված խեցեղենից, կճուճներ, կարասներ, փողրակներ էին հայտնաբերվել նաև շինարարական աշխատանքների ժամանակ, որոնք վերականգնվել են գիտահետազոտական կենտրոնի վերականգնման բաժնում։
Կարծիքներ