Կիևն ակնկալում է առնվազն 38 միլիարդ դոլարի արտաքին օգնություն 2025 թվականին
Ուկրաինայի իշխանություններին 2025 թվականին օտարերկրյա դաշնակիցների կողմից առնվազն 38 միլիարդ դոլարի ֆինանսավորում կպահանջվի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Հաջորդ տարվա համար արտաքին ֆինանսավորման անհրաժեշտությունը կկազմի առնվազն 38 միլիարդ դոլար Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը», - գրել է նա Telegram-ի ալիքում։
Ավելի վաղ Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ արևմտյան երկրները ներկայումս խոստանում են Ուկրաինային տրամադրել այն միջոցների միայն մոտ կեսը, որոնք Կիևը խնդրում է 2025 թվականի օգնության տեսքով։
Կարծիքներ