Թաղապետարանի խաչմերուկում մեքենաներ են բախվել, մեկը կողաշրջվել, հայտնվել է մայթին. կան վիրավորներ

Թաղապետարանի խաչմերուկում մեքենաներ են բախվել, մեկը կողաշրջվել, հայտնվել է մայթին. կան վիրավորներ

Հունիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ՝ ժողովրդին հայտնի թաղապետարանի խաչմերուկում, բախվել են 2 «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը կողաշրջվել և հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում