Կապիկի ծաղիկ հիվանդության համար Հայաստանը շարունակում է մնալ ցածր ռիսկայնության գոտի

Կապիկի ծաղիկ հիվանդության համար Հայաստանը շարունակում է մնալ ցածր ռիսկայնության գոտի

Տեղի է ունեցել ԷՄփոքս (Կապիկի ծաղիկ) հիվանդության տարածումը կանխարգելող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը:

Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, աշխարհում այս պահին տիրող վիճակագրությունը ներկայացնելուց հետո, նիստի մասնակիցներն անցել են ՀՀ-ում այս հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների քննարկմանը:

Աշխատանքային խումբը ղեկավարող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի:

 

Այնուհանդերձ, առողջապահության ոլորտի պատասխանատուները իրականացրել են հակազդման և պատրաստվածության բարձրացման մի շարք միջոցառումներ, այդ թվում ձեռք է բերել ախտորոշիչ թեստեր, իսկ բուժաշխատողներն իրազեկված են այս հիվանդության ախտանշանների ու բուժման մեթոդների մասին:

Քննարկվող հարցերից է եղել սահմանային անցակետերում երկիր մտնող ԷՄփոքս-ով հիվանդ քաղաքացիների հայտնաբերման համար վերահսկողության կիրառումը, որի անհրաժեշտությունն այս պահին դեռևս չկա։

Միչգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են լինելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում