Էրդողանը կարծում է, որ Իսրայելը մարտահրավեր է նետում Թուրքիային տարածաշրջանում իր գործողություններով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի ծրագրերը տարածաշրջանում չեն սահմանափակվում միայն Պաղեստինով և Լիբանանով և մարտահրավեր է նետում Թուրքիային։
Նա նաև քննադատել է Իսրայելին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին պերսոնա նոն գրատա հայտարարելու որոշման համար։ «Ամեն անգամ, երբ տարածաշրջանը մոտենում է հրադադարի, խաղաղության և հանգստության, Իսրայելի կառավարությունը սադրանքներ է իրականացնում, որոնք խարխլում են այդ գործընթացները: Նրանք օգտագործում են բոլոր միջոցները կրակը տարածելու ողջ տարածաշրջանում և արյունով ու արցունքներով լցնելու համար: Միջազգային իրավունքն ամբողջությամբ մի կողմ է նետված»,- նշել է Էրդողանը։
Կարծիքներ