ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ֆինանսական հատվածի դեմ
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ֆինանսական հատվածի դեմ: Պատժամիջոցները հարվածել են իրանական 18 բանկերի:
Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 16 բանկերի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանվել «Իրանի ֆինանսական հատվածում գործունեության համար»։ Մի բանկը «պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող իրանական բանկին», մյուսը կապված է իրանական զինված ուժերի հետ:
«Այսօրվա գործողությունները արտացոլում են ԱՄՆ դոլարներին անօրինական հասանելիությունը դադարեցնելու մեր ձգտումը»,- ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ: «Մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի դադարեցրել «ահաբեկչական գործողություններն ու միջուկային ծրագրերը»:
Կարծիքներ