Ուկրաինան հույս ունի ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը հուլիսին կայանալիք գագաթնաժողովում
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ում ասել է, որ Կիևն ակնկալում է ՆԱՏՕ-ի հրավեր ստանալ դաշինքի գագաթնաժողովում, որը նախատեսված է 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում։
Ըստ Երմակի՝ առաջիկա գագաթնաժողովում Ուկրաինային ՆԱՏՕ-ի հրավեր չտրամադրելը կարող է նոր էսկալացիայի խթան դառնալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։
«Միայն հրավերը և իրական կոնկրետ քայլերն Ուկրաինայի լիիրավ անդամակցության ուղղությամբ աշխարհին և Եվրոպային իրական հնարավորություն կտան վերադարձնել անվտանգությունը», - ընդգծել է նա։
Կարծիքներ